Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Գերմանիայում ստացած գիտելիքները՝ Հայաստանում

Գերմանիայում ստացած գիտելիքները՝ Հայաստանում
08.10.2014 | 16:59

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերի հետ: Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Թ. Լաուֆերին համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ Գերմանիան իրավամբ հանդիսանում է Հայաստանի կրթության ոլորտի կարևորագույն գործընկերներից մեկը: «Հայ-գերմանական կրթական համագործակցությունում DAAD-ի կարևորությունը չափազանց մեծ է:

DAAD-ի կառույցի շնորհիվ գերմանական առաջատար բուհեր ընդունված ուսանողների և շրջանավարտների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` նվիրական աշխատանքի համար»,- նշել է նախարարը` հավելելով, որ վերջերս Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և տնտեսության նախարարի հետ հանդիպմանը ևս կարևորվել է DAAD-ի դերը:
Իր խոսքում տիկին Լաուֆերը նշել է, որ կրթաթոշակային ծրագրով գերմանական բուհեր ընդունված ուսանողների առնվազն 90 տոկոսը վերադառնում է Հայաստան` իր գիտելիքները ներդնելով հայրենիքում: Նա կարևորել է նաև ՀՀ և Գերմանիայի բուհերի միջև հորիզոնական համագործակցության զարգացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտական կենտրոնի գործունեությանը:
Նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում ՀՀ և Գերմանիայի միջև համատեղ ծրագրեր իրականացնելու և ՀՀ-ում գերմաներենի ուսուցման գործում ունեցած ավանդի համար Թինե Լաուֆերին խրախուսել է ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ